Փաշինյանն հասկացրել է՝ միակողմանի զիջումներ հնարավոր չեն

Փաշինյանն հասկացրել է՝ միակողմանի զիջումներ հնարավոր չեն

PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատրաստ է զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, եթե Ադրբեջանը նույնպես պատրաստ լինի զիջումների, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին հարցազրույցում՝ հասկացնելով, որ միակողմանի զիջումների հայկական կողմը չի գնալու։

«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականցվի փոխզիջումների հիման վրա, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղում ռազմական գործողությունները չէին սկսվի առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության․ «Նույնիսկ երբ 15 տարի Ադրբեջանի իշխանությունները ռազմատենչ ելույթներ էին ունենում, պատերազմ սանձազերծելու որոշումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից լիակատար աջակցությամբ»։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հորդորել է վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս չներկայացնել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---