Զոհվել է Ապրիլյանին Թալիշի դիրքը պահած, «Մարտական խաչի» շքանշանակիր Արթուր Աղասյանը

Զոհվել է Ապրիլյանին Թալիշի դիրքը պահած, «Մարտական խաչի» շքանշանակիր Արթուր Աղասյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսած պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է նաև «Մարտական խաչի» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Գրիգորի Աղասյանը։

Նա ծնվել էր 1997 թվականին: «Մարտական խաչը» ստացել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ իր սխրագործությունների համար, երբ դեռ կրտսեր սերժանտ էր։ Նա մեկն էր ժամկետային այն հինգ զինծառայողից, որոնց վերադաս հրամանատարության կողմից շնորհվել էր լեյտենանտի սպայական կոչում:

Աղասյանը դեռ այն ժամանակ PanARMENIAN.Net ին պատմել էր, թե ինչպես է Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում զինակից ընկերների հետ կանխել հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինների ներթափանցումն իր դիրք։

Թալիշում դիրքը պահած 19-ամյա Արթուր Աղասյան. «Յաշման» մեզնից փախավ՝ չկարողանալով տանել դիերն ու զենքերը

Զինծառայողն աչքի էր ընկել «ապրիլյան դիմակայության օրերին հակառակորդի հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---