Ուտկին․ Հայերը կռվում են կյանքի համար

Ուտկին․ Հայերը կռվում են կյանքի համար

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հայերը կռվում են կյանքի համար, և դա ընկալելի է։

«Ինձ համար Արցախ/Ղարաբաղի (այբբենական կարգով) համար պատերազմում առանցքայինն այն է, որ Ադրբեջանը կռվում է տարածքների և հեղինակության համար։ Նաև վրեժխնդրության։ Իսկ ներսում և դրսում ապրող հայերը՝ իրենց կյանքի համար։ Երկրորդ նպատակն ինձ համար հասկանալի է՝ յուրաքանչյուրն այդպես կվարվեր։ Առաջինների նպատակն ինձ համար վանող է։ Կյանքերն Արցախում ավելի սուրբ են, քան Ղարաբաղի հողերը»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---