Ադրբեջանցի գեներալ-մայոր․ Խաղաղապահների տեղակայման մտադրություն չենք հայտնել

Ադրբեջանցի գեներալ-մայոր․ Խաղաղապահների տեղակայման մտադրություն չենք հայտնել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը, Բաքուն նման մտադրություն չի հայտնել, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գեներալ-մայոր Հուսեյին Մահմուդովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Խաղաղապահների մասով կցանկանայի պատասխանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։ Խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նման մտադրություններ չի հնչեցրել»,- ասել է նա։

Հոկտեմբերի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խաղաղապահների հարցը պետք է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---