Պուտին. ԼՂ-ում դեպքերը մեծ ողբերգություն են

Պուտին. ԼՂ-ում դեպքերը մեծ ողբերգություն են

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները՝ կոչ անելով դադարեցնել կրակը որքան հնարավոր է շուտ։

«Անշուշտ, սա մեծ ողբեգություն է, մարդիկ են զոհվում, մեծ կորուստներ կան երկու կողմից։ Հուսով ենք, որ հակամարտությունը շուտով կդադարեցվի։ Սակայն եթե այն վերջնականապես չսպառվի, դատելով ամենից, մինչ այդ դեռ շատ կա, ամեն դեպքում, մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը։ Դա պետք է անել որքան հնարավոր է շուտ»,-ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ ՌԴ-ում մոտ 2 մլն ադրբեջանցի է ապրում և 2 մլն-ից ավելի հայ։

«Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և Ադրբեջանը, և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ մեզ համար ոչ օտար մարդիկ են ապրում»,- ասել է նա «Ռոսիա 24»-ին հարցազրույցում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---