7 հոկտեմբերի 2020 - 13:47 AMT
Դերասան Գորդոն-Լևիթը Հայաստանի մասին մտադիր է ֆիլմ նկարահանել

Ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի նոմինանտ Ջոզեֆ Գորդոն-Լևիթը հայտարարել է hitRECord հարթակում Հայաստանի մասին նոր նախագծի մասին։

Դերասանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այդ նախագիծը միավորելու է աշխարհին՝ համատեղ ստեղծելու կարճամետրաժ հզոր ֆիլմ՝ աջակցելու և փառաբանելու հայ ժողովրդին։

Լևիթը նաև hitRECord առցանց բազայի հիմնադիրն ու տնօրենն է։