Պեսկով․ ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ԼՂ-ի վրա չեն տարածվում

Պեսկով․ ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ԼՂ-ի վրա չեն տարածվում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում Ռուսաստանի պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նա նշել է, որ ՌԴ-ն անվտանգության ապահովման տեսանկյունից պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ որպես ՀԱՊԿ անդամի։

«Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»,- հայտարարել է Պեսկովը:

Նա նաև հերքել է տեղեկությունը, թե ԼՂ հակամարտությունն անցել է ՀՀ-ի սահման։ Նա նշել է, որ նման տեղեկություն չի հաստատվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---