Ստեփանակերտի երկնքում հարվածային ԱԹՍ է խոցվել

Ստեփանակերտի երկնքում հարվածային ԱԹՍ է խոցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի կեսօրից հետո Ստեփանակերտի երկնքում մի խումբ հարվածային անօդաչու թչող սարքեր (ԱԹՍ) են հայտնվել, որոնցից մեկը խոցվել է։ Այդ մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը՝ Ստեփանակերտից։

Մառախուղի պատճառով ԱԹՍ-ները բավականին ցածր են իջել և տեսանելի էին քաղաքից։ Մայրաքաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը։

ՀՕՊ ուժերը խոցել են ԱԹՍ-ներից մեկը, որն ընկել է քաղաքից դուրս և ծխացել։ Մյուսներին հաջողվել է նետել ռումբերը, վնասները ճշտվում են։

Ստեփանակերտի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ դուրս չեն գալիս ապաստարաններից հակառակորդի հրթիռակոծման և հրետակոծման հետևանքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---