Փոխքաղաքապետ․ Ստեփանակերտը լքել է բնակչության 30-40%-ից ոչ ավելին

Փոխքաղաքապետ․ Ստեփանակերտը լքել է բնակչության 30-40%-ից ոչ ավելին

PanARMENIAN.Net - Արցախի սահմանաին ադրբեջանական ագրեսիայի պատճառով Ստեփանակերտը լքել է տեղի բնակչության 30-40%-ից ոչ ավելին, մոտ մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել, հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

Նա նշել է, որ ենթակառուցվածքները շարունակում են իրենց հունով աշխատել, էլեկտրամատակարարման վնասվածքները վերականգնվել են, տուժել են «Ղարաբաղ Տելեկոմի» վարչական շենքը և մասնաճյուղերը, բայց կապն անխափան է։

Թամրազյանը հայտնել է, որ քաղաքում էլեկտրականության հետ կապված խափանումները վերացել են, սակայն դեռ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։

Քաղաքում գազամատակարումն անջատվել է բնակչության անվտանգության ապահովման համար, իսկ ջրամատակարարումն աշխատում է։

Փոխքաղաքապետի խոսքով՝ օրվա առաջին կեսին ընդունում են զանգեր (թեժ գիծ է գործում՝ 0479 41274 հեռախոսահամարով), իսկ երկրորդ կեսին փորձում են բնակիչներին հասցնել անհրաժեշտ պարագաները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---