«Արեւելյան գործընկերությունը» նախատեսում է ԵՄ ֆինանսական օժանդակության ավելացում մասնակից երկրներին

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունը» ենթադրում է ԵՄ-ի հարաբերությունների փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ: Այդ հավակնոտ գործընկերությունը նախատեսում է քաղաքական մասնակցության մակարդակի զգալի բարձրացում ասոցիացիայի մասին նոր համաձայնության հեռանկարով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:



«Ծրագրով նախատեսվում է լայն ներգրավում ԵՄ տնտեսության մեջ, վիզային ռեժիմի պարզեցում` մասնակից երկրների համար անվտանգության պահանջների պահպանման պայմանով, էներգետիկ անվտանգության բարձրացում բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաեւ ֆինանսական օգնության ավելացում: ԵՄ-ն առաջարկում է առավել ինտենսիվ աջակցություն բարեփոխումների իրականացման գործում ծրագրերի նոր համապարփակ փաթեթի միջոցով, ինչպես նաեւ հարաբերությունների նոր ձեւաչափ, որը ենթադրում է գործընկերների ներգրավում ընդհանուր խնդիրների լուծման մեջ: «Արեւելյան գործընկերությունն» ներառում է նոր միջոցներ վեց երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու համար: Դա հինգ հիմնական սկզբունքներ են` սահմանների կառավարման համալիր ծրագիր, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացում, էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկաների ստեղծում, էներգիայի վերականգնվող աղբյուրների գծով աշխատանք, Հարավային էներգետիկ միջանցքի ստեղծում, բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման ու արձագանքման պատրաստության ապահովում: Բոլոր այս նախաձեռնությունները կլինեն համագործակցության արդյունավետության կոնկրետ ապացույցներ»,-ասել է դը Լուցենբերգերը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---