Վարչապետ․ Հայ-ռուսական ՀՕՊ-ը կաշխատի, երբ ՀՀ տարածքին սպառնալիք լինի 7 հոկտեմբերի 2020 - 23:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքի հակաօդային պաշտպանության ուժերը գործարկված են, սակայն մարտական գործողություններում ներգրավված չեն։ Եթե Հայաստանի տարածքին սպառնալիք լինի ՀՕՊ-ի գծով, ապա (հայ-ռուսական ՀՕՊ) համատեղ ուժերը պետք է ներգրավվեն (պաշտպանությանը-խմբ․)։ Այս մասին ՌԲԿ-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդպես է ենթադրվում համաձայնագրերով և փաստաթղթերով։ Հայաստանի և Ռուսաստանի միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգը ստեղծվել է 2016-ին։ Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում հայկական կողմին տրվել են ռազմական միջամտության երաշխիքներ և ինչ կոնտեքստում, Փաշինյանը պատասխանել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, և կողմերն ունեն անվտանգության ոլորտում հստակ պայմանավորվածություններ, օրինակ՝ հակաօդային պաշտպանության ոլորտը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |