Արբանյակը փաստում է՝ թուրքական F-16-երը եղել են Գյանջայի միջազգային օդանավակայանում

Արբանյակը փաստում է՝ թուրքական F-16-երը եղել են Գյանջայի միջազգային օդանավակայանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ի դրությամբ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում, ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիայի զինված ուժերին պատկանող առնվազն 2 հատ F-16 կործանիչ կար՝ ենթադրաբար CN-235 տեսակի բեռնատար ինքնաթիռի կողքին։ Սա արձանագրել է NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթը։

Թուրքական F-16-երն Ադրբեջան են տարվել դեռ 2020-ի օգոստոսին կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանակում։

Փորձագետը Twitter-ում գրում է, որ արբանյակային լուսանկարներում երևացող ինքնաթիռները համեմատել են մի շարք, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերում առկա ինքնաթիռների հետ և պարզել, որ բնութագրերով դրանք ամենաշատը համընկնում են F-16-երի հետ։

Նա նաև նշում է, որ օդանավակայանում կանգնած է նաև ավելի մեծ ինքնաթիռ, որը, ըստ երևույթին, կրկին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող CASA / IPTN CN-235 տրանսպորտային ինքնաթիռն է։

Թրիբերթի խոսքով՝ սա կարող է վկայել ԼՂ շուրջ հայ-ադրբեջանական բախումներին Թուրքիայի առավել մեծ ներգրավվածության մասին, քան Ադրբեջանին սիրիացի վարձկաններով աջակցելը։

Հոկտեմբերի 4-ին Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---