«Մարտական ծառայության» մեդալ` Ստեփանակերտում հրթիռակոծությունից զոհված փրկարարին

«Մարտական ծառայության» մեդալ` Ստեփանակերտում հրթիռակոծությունից զոհված փրկարարին

PanARMENIAN.Net - Արցախում հոկտեմբերի 2-ին ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հիվանդանոցում մահացել է: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ի ցերեկը Ստեփանակերտ քաղաքի՝ արտակարգ իրավիճակների ծառայության շենքի հրթիռակոծությունից։

Աղաջանյանը ծնվել էր 1994-ին, Արցախի Խնածախ գյուղում:

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունից 10 մարդ էր վիրավորվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ահազանգել էր, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել ոչ միայն քաղաքացիական, այլև՝ մարդասիրական ծառայություն իրականացնող ենթակառուցվածքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---