Կիրկորովի հայրն Արցախի համար 2․6 մլն ռուբլի է հավաքել

Կիրկորովի հայրն Արցախի համար 2․6 մլն ռուբլի է հավաքել

PanARMENIAN.Net - Ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Բեդրոս Կիրկորովն ընկերոջ հետ 2․6 մլն ռուբլի է հավաքել՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղին, փոխանցում է Pdm News-ը։

Բեդրոս Կիրկորովն արմատներով բուլղարահայ է։

Կիրկորով ավագը նշել է, որ իրենք ցանկացել են գումարը փոխանցել հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, սակայն Վրաստանի անցակետում մեքենան անցնել անմիջապես չի կարողացել։ Նրան ասել են՝ թույլ կտան այն անցնի։

Բեդրոս Կիրկորովը նաև կոչ է արել ի պաշտպանություն հայ ժողովրդի ստեղծված խնդրագրերի տակ ստորագրել՝ այն ՄԱԿ ներայացնելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

ԿԱՅՔՈՒՄ-Ի ՎՐԱ https://www.himnadram.org/en ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆԻ ՎՐԱ https://www.panarmenian.net/arm/news/285615/

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---