ՀՀ-ում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 1000-ը․ Եվս 718 վարակված կա

ՀՀ-ում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 1000-ը․ Եվս 718 վարակված կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 54,473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 718-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ աճն է հուլիսի ի վեր։

Մահվան 9 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1004 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Ապաքինվել է ևս 202 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,312 է, փաստացի բուժվողներինը՝ 7855։

Մեկ օրում թեստավորվել է 3656 մարդ։ Ընդհանուր առմամբ, 316,479 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---