Բասկոնիայի խորհրդարանը արցախցիների կամքի ազատ արտահայտնման իրավունքի մասին հայտարարություն է ընդունել![]() 8 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Բասկոնիայի խորհրդարանը դեկլարացիա է ընդունել, որով սատարել է Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքին և մերժել է բռնությունը։ Բասկոնիան Իսպանիայի կազմում ինքնավար համայնք է։ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը փոխանցում է՝ հայտարարության մեջ նշվում է, որ Արցախյան «խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա»: 2014-ին Բասկոնիայի խորհրդարանն ընդունել է բանաձև Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքն այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է։ Բասկերի խորհրդարանը դապատարտել է նաև Հայոց ցեղասպանությունը և այն ճանաչելու կոչ արել Թուրքիային։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |