ՊՆ․ Վարդենիսում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել![]() 8 հոկտեմբերի 2020 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին` ժամը 19:30-ից 21:20-ն ընկած հատվածում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ տարածքում ևս 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Կոտայքի, երեքը՝ Գեղարքունիքի մարզում։ Հոկտեմբերի 8-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին, քանի որ այդ երկրին տարածքային պահանջներ չունի և չի հավակնում նրա ամբողջականության խարխլմանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |