Սթիվեն Բենքս. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն հաշտության պայմանագրի ստորագրությամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը բավական ակտիվ է ընթանում, եւ ԱՄՆ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Սթիվեն Բենքսը: «Ես լիազորված չեմ խոսելու ԵԱՀԿ ՄԽ անունից, բայց կարծում եմ, որ բանակցությունները պետք է ավարտվեն հաշտության պայմանագրի ստորագրությամբ: «Ճիշտ է, Հայաստանն ու Ադրբեջանը, ԶԼՄ տեղեկատվության համաձայն, կտրուկ հայտարարություններ են կատարում, բայց ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները ավելի շատ թելադրված են ներքին քաղաքական գործոններով»,- ասել է Բենքսը:



Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի հնարավոր փոխարինմանը, ապա ամերիկացի դիվանագետը նկատել է, որ դիվանագիտական բլոկում բոլոր նշանակումները կատարում են ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը: Մեթյու Բրայզան դեռեւս կատարում է համանախագահի իր պարտականությունները, բայց կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կարող է նրան փոխել: Այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն չկա»,- ասել է Բենքսը:



Ավելի վաղ Մեթյու Բրայզան հայտնել էր, որ մոտ ապագայում կլքի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---