ՀՀ-ում կորոնավրուսի 614 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 8000-ից ավելի

ՀՀ-ում կորոնավրուսի 614 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 8000-ից ավելի

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 55,087-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 614 –ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1010 դեպք կա, այլ պատճառով՝ 303։

Ապաքինվել է ևս 216 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,528 է, փաստացի բուժվողներինը՝ 8246։

Մեկ օրում թեստավորվել է 3312 մարդ։ Ընդհանուր առմամբ, 319,791 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---