Վիդեո․ ԼՂ դեմ կռվող վարձկանների մարզումը Թուրքիային սահմանամերձ սիրիական ճամբարում

Վիդեո․ ԼՂ դեմ կռվող վարձկանների մարզումը Թուրքիային սահմանամերձ սիրիական ճամբարում

PanARMENIAN.Net - Թուրք-սիրիական սահմանին գտնվող Ազազ նահանգում տեղակայված ուսումնական ճամբարում սիրիացի զինյալների են մարզվում՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար։ Այդ մասին և այդ վայրից տեսանյութ է հրապարակել արաբական տելեգրամյան աիքներից մեկը, որում երևացող տեղանքը գեոլոկացրել է թվիթերյան օգտատերերից մեկը։

Bellingcat հարթակի բաց տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող Ալեքսանդր Մաքքիվերը նկատել է, որ առաջին պլանում երևացող տղամարդը կրում է կարմիր բերետ և կամուֆլայժ, որոնց տիպը հատուկ է Սիրիայի հյուսիսում թուրքերի աջակցությամբ գործող «Սիրիական ազգային բանակ» խմբավորման «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումների զինյալներին, իսկ հետին պլանում երևանցող տղամարդիկ կրում են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստ։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչդեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։ Այնուհետև դրանց թիվն ավելացավ, հոկտեմբերի 8-ին տարածված տեսանյությում էլ երևում է՝ ինչպես և ինչ կոչերով են Սիրիայի Աֆրին քաղաքում սիրիացի վարձկաններին հավաքագրում՝ կռվելու Ադրբեջանի կողմից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---