18 փետրվարի 2009 - 17:47 AMT
Երեւանում կհարգեն հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը, որը գազանաբար սպանվել էր ադրբեջանցի զինվորի կողմից
Փետրվարի 19-ին` ժամը 1300, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` ծաղկեպսակ դնելու սպա Գուրգեն Մարգարյանի գերեզմանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Նախարարը կմասնակցի նա- Գուրգեն Մարգարյանի սպանության 5-րդ տարելիցին նվիրված «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող միջոցառմանը:

Գուրգեն Մարգարյանը 2004թ. փետրվարի 19-ին կացինով սպանվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների ժամանակ: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության առանց ներման հնարավորության 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Բողոքարկման դատարանը վճիռն ուժի մեջ թողեց: