Covid-19-ով վարակվածներից 377-ը ծանր և ծայրահեղ ծանր են․ ԱՆ կոչը՝ պատերազմի ընթացքում առավել զգոն լինել![]() 9 հոկտեմբերի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում 377 պացիենտ կա։ Նրանցից 29-ը միացված են թոքային օդափոխության սարքին, PanARMENIAN.Net ին ասց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Ծանր վիճակում է 307 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 70, 29-ը միացված է թոքային օդափոխության սարքին»,- մասնավորապես ասաց մամուլի խոսնակը՝ զգոնության կոչ անելով։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվում է 8246 մարդ։ Վերջին օրերին վարակման օրական դեպքերը սկսել են աճել՝ ընդհանուր հասնելով 55,087-ի։ Կորոնավիրուսից մահվան 1010 դեպք կա, այլ պատճառով՝ 303։ Առողջացածների թիվը 45,528 է։ Ըստ ԱՆ-ի՝ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ «Ինչպես համաճարակի ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը»,- ասում են նախարարությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |