ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել հումանիտար իրավունքը ԼՂ խնդրի գոտում

ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել հումանիտար իրավունքը ԼՂ խնդրի գոտում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հումանիտար իրավունքը, թույլ չտալ, որ վնաս հասցվի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։

«Հիշեցնում եմ հակամարտության կողմերին, որ իրենք պետք է պահպանեն ստանձնած պարտավորությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների պաշտպանության մասին»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Բաչելետը, կողմերը պետք է պահպանեն համամասնության սկզբունքը մարտական գործողություններ վարելիս և խուսափեն «մեծ խոցելիության զենքի կիրառումից բնակելի թաղամասերում»։

Նա նաև մտահոգություն է հայտնել կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ։

«Այդպիսի զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ կասեցվի»,- ասել է նա՝ կոչ անելով Ադրբեջանին և ՀՀ-ին միանալ Կասետային զինամթերքի վերաբերյալ կոնվենցիան վավերացրած 100 երկրին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---