Հովհաննիսյանը՝ կին հակատանկիստների մասին․ Գետնի վրա շարժվող ճանճն անգամ չի վրիպում նրանցից 9 հոկտեմբերի 2020 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակում մարտի դաշտում են նաև զինվորական ու կամավոր կանայք, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատերազմի օրերին տեսել է նրանց հերոսությունները։ Նրա խոսքով՝ ՊԲ-ում հրետանավոր, դիպուկահար, վաշտի հրամանատար կանայք են կռվում։ «Այսօր աչքովս հակատանկիստ 5 կնոջ եմ տեսել՝ ուղղակի հերոսություն կատարող գերպրոֆեսիոնալներ, նրանք շահագործում են Զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, տեսակը չեմ ասի։ Նրանք իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա շարժվող մեկ ճանճ անգամ չի վրիպում նրանց հակատանկային միջոցներից»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում ու հերոսնում։ Հովհաննիսյանը պատմել է, որ ՊԲ-ում նաև ծանոթացել է մի կնոջ հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |