18 փետրվարի 2009 - 19:30 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբը ահաբեկչություններ էր ծրագրում «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հեղինակների դեմ
Այս տարվա հունվարին Թուրքիայում ահաբեկչություններ էին ծրագրվում Թուրքիայի հայկական համայնքի դեմ եւ, մասնավորապես, «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հեղինակների դեմ: Այդ մասին գրում է Ստամբուլում լույս տեսնող «Normarmara» հայկական թերթը:

///«Էրգենեկոն» ահաբեկչական խմբավորման հարցաքննությունների ընթացքում այսօր նոր բացահայտումներ են գրանցվել: Չէր բացառվում, որ հունվարին ահաբեկչություններ իրականացվեին բազմաթիվ հայերի ու Ցեղասպանության համար հայ ժողովրդից ներողություն հայցած թուրք մտավորականների դեմ: ////

«Եթե ինձ չձերբակալեին հունվարի 7-ին, ապա մեկ շաբաթ անց Թուրքիայի հայ գործիչների հանդեպ ահաբեկչություններ էին իրականացվելու»,- հայտնել է Թուրքիայի հատուկ գործողությունների վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու գործում: Իր ցուցմունքներում Իբրահիմ Շահինը նշել է, որ Զինված Ուժերի Գլխավոր շտաբն իրեն հանձնարարել է Ս-1 անվանմամբ, իր խոսքով, «Թուրքիայում ներքին մաքրություն հաստատելու ու Հյուսիսային Իրաքի գծով պատասխանատու» գաղտնի կազմակերպություն հիմնելու համար: Շահինի ցուցմունքների համաձայն, դրանում ընդգրկվելու էր ազգությամբ բացառապես թուրք 150-300 զինվոր: «Եթե ինձ հունվարի 7-ին չձեռբակալեին, հունվարի 12-ին ինձ նշանակելու էին նոր ստորաբաժանման հրամանատար»,-ասել է Շահինը: Նրա խոսքով, Թուրքիայում ներքին մաքրություն հաստատելը, նրա ներկայացմամբ, կայանալու էր հայերից ներողություն խնդրելու նամակը ստորագրած 300 մտավորականներից, Քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ 580 հայերից, ասորիներից եւ հրեաներից ազատվելը: Նշենք, որ ավելի վաղ Իբրահիմ Շահինը հայտարարում էր, թե պարզապես Թուրքիայի տարբեր քաղաքներում բնակվող հայերի մասին տեղեկություններ է տրամադրել Հետախուզության ազգային գործակալությանը: