ՀՀ-ում կորոնավիրուսի 649 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 649 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 55,736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 649–ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1016 դեպք կա, այլ պատճառով՝ 303։

Ապաքինվել է ևս 243 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,771 է, փաստացի բուժվողներինը՝ 8646։

Մեկ օրում թեստավորվել է 2737 մարդ։ Ընդհանուր առմամբ, 322,528 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---