Քնարիկ Գրիգորյանը դարձել է ՈՒԵՖԱ երկրորդ կարգի մրցավար

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր տարվա սկզբին ՈՒԵՖԱ դատական հանձնաժողովը ամփոփում է դատավորների դասակարգման արդյունքները` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: 2009թ. հայ դատավորներից Քնարիկ Գրիգորյանը առաջընթաց է գրանցել. նա մեկ աստիճանով բարձրացել է ՈՒԵՖԱ մրցավարների դասակարգման սանդղակում եւ հիմա հանդիսանում է 2-րդ կարգի մրցավար: Այդ մասին ասվում է ՈՒԵՖԱ մամլո ծառայության հաղորդման մեջ:



ՈՒԵՖԱ դասակարգման մեջ տղամարդ մրցավարները ունեն հինգ կարգ` էլիտ, պրեմիեր, 2,3 եւ 4: Կին մրցավարներն ունեն չորս կարգ` էլիտ, պրեմիեր, 2 եւ 3: Կարգերի փոփոխությունները կախված են ցուցաբերած արդյունքներից, այսինքն` մրցավարության որակից, ֆիզիկական պատրաստությունից, փորձից, օտար լեզվի իմացությունից, ՈՒԵՖԱ սեմինարներին ցուցաբերած մասնակցությունից, երկրի ներքին առաջնությունում ունեցած վարկանիշից եւն: Ցուցանիշներից կախված մեկ տարվա ընթացքում հնարավոր են ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ:



Հայ դատավորների կարգերը ՈՒԵՖԱ դասակարգման մեջ`



Տղամարդիկ

Կ.Նալբանդյան - 3 կարգ

Արարատ Չախարյան - 4 կարգ

Ա.Ամիրխանյան - 4 կարգ



Կանայք

Ք.Գրիգորյան - 2 կարգ

Ն.Ստեփանյան - 3 կարգ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---