Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութ, ուր հակառակորդը դիվերսիայի փորձ էր արել

Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութ, ուր հակառակորդը դիվերսիայի փորձ էր արել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութ քաղաք, որն իբրև, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր պնդում նախօրեին, ադրբեջանական կողմը «գրավել էր»։

Հարությունյանը Facebook-ում գրել է, որ թշնամին` անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ իրավիճակն այս պահին ամբողջությամբ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---