Հարությունյանը՝ Հադրութում դիվերսիան հետ մղածներին. «Հաղթանակի կերտողը դուք եք»

Հարությունյանը՝ Հադրութում դիվերսիան հետ մղածներին. «Հաղթանակի կերտողը դուք եք»

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու դիվերսիոն գրոհը հետ մղած տղաների հետ հանդիպումից։

Նա ասել է, որ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը նրանք են, խոնարհվում է բոլորի առաջ և ուզում է՝ նրանք մի քիչ կազդուրվեն և վերադառնան ծառայությանը։

Հարությունյանն այցելել էր Հադրութ, որի ուղղությամբ հակառակորդը՝ անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---