ՊՆ․ Հրադադարը հիմնականում պահպանվում է, հակառակորդը դիակներ կհավաքի միայն ԿԽՄԿ ներկայությամբ

ՊՆ․ Հրադադարը հիմնականում պահպանվում է, հակառակորդը դիակներ կհավաքի միայն ԿԽՄԿ ներկայությամբ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը հայտարարում է, որ մարտի դաշտում մահացածների դիակներն ադրբեջանական կողմը կարող է հավաքել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությամբ։ Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հրադադարից հետո Պաշտպանության բանակը տեղամասերից մեկում թույլ է տվել, որ հակառակորդը մոտենա և վերցնի իր դիակները, սակայն գործընթացը դադարեցվել է, քանի որ նման դեպքերը նույնպես օգտագործվում են սադրանքների դիմելու նպատակով։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահի (21:00-խմբ․) դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած առանձին տեղերում հակառակորդը սադրանքների է դիմել և ստացել պատասխանը։

«Մասնավորապես, մինչև հրադադար հայտարարելն Ադրբեջանի հետախուզադիվերսիոն ուժերից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք։ Հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ, մասշտաբային մարտեր։ Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարն այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- նշել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի են սաստկացել, հայկական զինված ուժերը հետ է մղել բոլոր գրոհները։

Հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 10-ի կեսօրը հակառակորդը տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցում Հադրութի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---