Գերմանիայի ԱԳՆ․ Ողջունում ենք ԼՂ հարցով պայմանավորվածությունները և կոչ անում պահպանել հրադադարը

Գերմանիայի ԱԳՆ․ Ողջունում ենք ԼՂ հարցով պայմանավորվածությունները և կոչ անում պահպանել հրադադարը

PanARMENIAN.Net - Գերմանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները և կոչ անում պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնում են այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ու կողմերին կոչ է անում հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից»,-նշել են Գերմանիայի ԱԳՆ-ից։

Բեռլինը ողջունել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու երկու երկրի պատրաստակամությունը:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---