ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է սուբստանտիվ բանակցություններից կարգավորման անցնել![]() 10 հոկտեմբերի 2020 - 23:08 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ հումանիտար նպատակներով հրադադարի վերաբերյալ, և կողմերին կոչ արել լիովին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահներն են։ Նշվում է, որ նրանք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են մահացածների աճյունների և գերիների վերադարձի պայմաններն ու լոգիստիկան։ Համանախագահները հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութատեխնիկական և անվտանգային երաշխիքները։ Ըստ հայտարարության՝ համանախագահները շարունակում են ակտիվ գործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու, սուբստանտիվ բանակցություններն ամփոփելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |