ԱՀ ՄԻՊ․ Հադրութում դիվերսանտները տանը սպանել են մորն ու հաշմանդությամբ որդուն![]() 10 հոկտեմբերի 2020 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տեղեկություններ ունի, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան ադրբեջանական կողմի դիվերսանտները Հադրութի տներից մեկում սպանել են երկու բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: «Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով»,- նշում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա միջազգային հանրությունից պահանջել է այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին պատժելու հարցում: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները մտել էին Թալիշ գյուղ, գնդակահարել 3 տարեց բնակչի, կտրել նրանցից երկուսի ականջները։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |