Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին

Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կրկին սկսել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ չնայած հայտարարված հումանիտար հրադադարին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ տեղեկությունների՝ հարված է հասցվել նաև Շուշիին։

Ստեփանակերտը հրթիռակոծվել էր նաև հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ մինչև հրադադարի հաստատման ժամը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել էր իրենց հավատարմությունը՝ նախօրեին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ համաձայնություններին։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---