11 հոկտեմբերի 2020 - 21:39 AMT
Հռոմի պապը դատապարտել է աղոթատեղիների թիրախավորումը

Հոկտեմբերի 11-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նկատի ունենալով նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումը։

Asbarez-ի փոխանցմամբ՝ նա բարձր է գնահատել մարդասիրական նկատառումներով կրակի դադարեցման համաձայնությունը, կոչ է արել պահպանել այդ փխրուն հրադադարը։ Հռոմի պապը ցավ է հայտնել մարդկային կորուստների, տառապանքների, նաև աղոթատեղիների և տների կործանման համար, հրավիրել է աղոթել զոհերի և վտանգված ողջերի համար։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել էր Շուշիի Սբ Ղազանչեցոցին` պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցու ներսում եղել են լրագրողներ, որոնցից երեքը վիրավորվել է։