ՀՀ-ում կորոնավիրուսի 370 նոր դեպք կա և 9 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 370 նոր դեպք կա և 9 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 56,821-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 370-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 11-ը, հանգստյան օր էր, և ոչ բոլոր ախտորոշման կենտրոններն են աշխատել։

Մահվան 9 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1026 դեպք կա, այլ պատճառով՝ 306։

Ապաքինվել է ևս 67 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,891 է, փաստացի բուժվողներինը՝ 9598

Մեկ օրում թեստավորվել է 1269 մարդ։ Ընդհանուր առմամբ, 327,163 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---