Բելգիահայ երաժիշտը նվագել է հրետակոծված Սբ Ղազանչեցոցում

Բելգիահայ երաժիշտը նվագել է հրետակոծված Սբ Ղազանչեցոցում

PanARMENIAN.Net - Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ղազանչեցոց եկեղեցուն՝ ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանք վիրավորել են, որոնցից մեկը ծանր։

«Ես եկել եմ այստեղ՝ ասելու՝ չի կարելի հրետակոծել եկեղեցիները, դա ուղղակի աննորմալ է։ Ես կատարեցի այստեղ մեր մեծ երգահան Կոմիտասի երաժշտությունը, որը մազապուրծ լինելով Ցեղասպանությունից, ստիպված եղավ հեռանալ հայրենիքից։ Դրանից հետո նա գրեց «Կռունկը»։ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ, երբ երկնքում կռունկ է տեսնում, հարցնում է․ «Ինչպե՞ս է հայրենիքս»։ Ցավոք սրտի, ես ինքս Հայաստանից դուրս եմ ապրում և այս երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ»,- ասել է նա, գրում է «Կոմերսանտը»։

Սևակ Ավանեսյանը մտադիր է նաև պարսկական երաժշտություն կատարել Շուշիի պարսկական մզկիթում։

«Այստեղ չկան մահմեդականներ, սակայն, հայերը հարգում են օտարների կրոնը, պահպանում են օտարի տաճարները; Մենք պահպանում ենք մզկիթը, ոչ թե ռմբակոծում այն»,- ասել է նա։

Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի մայր տաճարն է՝ կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «Գրադ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998-ից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---