Ինչպես է ադրբեջանական լոբբիստական ցանցը Վաշինգտոնում առաջ տանում ԼՂ հարցով Բաքվի դիրքորոշումը

Ինչպես է ադրբեջանական լոբբիստական ցանցը Վաշինգտոնում առաջ տանում ԼՂ հարցով Բաքվի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվացրել է իր լոբբիստական գործունեությունն ԱՄՆ-ում, այն միանգամից աշխատում է 6 ընկերության հետ, որոնց թվում են Livingston Group, Stellar Jay Communications, BGR, Podesta Group և DLA Piper լոբբիստները։ 2019-ին երկիրը լոբբինգի վրա ծախսել է $1․3 միլիոն:

Ըստ The American Conservative-ի՝ տարիներով Ադրբեջանի հաշվին լոբբիստները հանդիպել են համալսարանների, վերլուծական կենտրոնների, Կոնգրեսի անդամների հետ։ Նրանց կազմակերպել են բարենպաստ հոդվածների տպագրություն այնպիսի խմբագրություններում, ինչպիսիք են The Hill-ը, Washington Times-ը, Daily Caller-ը, National Review-ն, Washington Post-ը, New York Times-ը: Ընդ որում, դրանք ի սկզբանե տպագրվում էին՝ առանց հեղինակների Ադրբեջանի հետ ֆինանսական կապերը բացահայտելու։

Այդ ընկերությունները, ըստ օրենքի, հայտարարագրում են իրենց գործունեության ոլորտի մասին փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում՝ ինչ բնույթի ծառայություններ են մատուցում։

Ընկերություններն, իրենց որակմամբ, տարածում են «տեղեկատվական նյութեր», սակայն դրանք ավելի ճիշտ է որակել քարոզչություն։ Դրանք ընգծում են Հայաստանի «սադրիչ գործողությունները», հակամարտության մեջ նրա «անօրինական» դերը, Հայաստանի՝ «ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, երեխաներին սպանելը», «Հայաստանի ղեկավարների՝ խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվ խարխլումը»:

Իսկ Կոնգրեսում լոբբիստների շրջանառված փաստաթղթերում անհավանական պնդումներն ավելի շատ են, նշվում է, որ «Հայաստանը երկար ժամանակ ներգրավված է եղել Մերձավոր Արևելքի ահաբեկչությանը», «Ադրբեջանը հետևողական է եղել հակամարտության մեջ բեկումնային և առարկայական բանակցություններ վարելու հարցում», իսկ «Թուրքիան ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտությանը և հայ-ադրբեջանական հակամարտության կողմ չէ»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---