Սիրիայի հյուսիսում թուրքամետ զինյալներն ահաբեկում են տեղի եզդիներին

Սիրիայի հյուսիսում թուրքամետ զինյալներն ահաբեկում են տեղի եզդիներին

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքերի աջակցությամբ գործող խմբավորումներն իրենց գրաված տարածքում վայրագություններ են անում, պղծում գերեզմաններ, քանդում հուշարձաններ, թալանում, ահաբեկում բնակիչներին, վնասում նրանց ունեցվածքը։

Եզդիաբնակ Բասոֆան գյուղում, որտեղ ոչ մի մուսուլման չի ապրում, գերազմանատան վրա և դպրոցի բակում կառուցվում է մզկիթ, որպես եզդիներին այնտեղից վտարելու հոգեբանական ճնշման միջոց։

Մերձավոր Արևելքում գործող եզդիական կառույցներն ահազանգում են, որ նշված ահաբեկչական գործողությունների նպատակն է եզդիներին իրենց շրջաններից արտաքսելը, նրանց պատմական և ջաֆարիական ​​ներկայությունը վերացնելն է։

Սիրիայի հյուսիսում գործում է «Սիրիայի ազգային բանակ» (SNA) խմբավորումը, որը կազմավորել է Թուրքիան այդտեղ իր գրավյալ տարածքներում 2017-ին։ Այս խմբավորման գրոհայինները հայտնի են դիակապտության, հարբեցողության և կանանց շահագործելու իրենց սովորություններով։

Ըստ վկայությունների՝ հենց այս խմբավորման զինյալներն են Թուրքիայի միջոցով տեղափոխվել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ այս մարդիկ զբաղվում են համակարգային թալանով, շորթմամբ, փրկագնի դիմաց մարդկանց առևանգելով, մարդկանց, ծխախոտի, զենքի և թմրանյութերի կոնտրաբանդայով։ Իսկ Լիբիայում նրանք ավելի շատ են սկսել օգտագործել ալկոհոլ և շահագործել իրենց մարմինը վաճառելու պատրաստ հուսահատ կանանց։

Կարդացեք նաև՝ Իսրայելցի գիտաշխատող․ Ադրբեջան մեկնած գրոհայինները հայտնի են դիակապտությամբ ու հարբեցողությամբ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---