Փաշինյանը՝ դեսպաններին. Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար պետք է ճանաչել ԼՂ անկախությունը

Փաշինյանը՝ դեսպաններին. Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար պետք է ճանաչել ԼՂ անկախությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եթե արդեն հումանիտար ճգնաժամ չէ, ապա շատ մոտ է դրան։ Այս մասին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել միջազգային հանրության կողմից կատարվողի պաշտոնական արձանագրումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանն է հարձակվել ԼՂ ուղղությամբ և այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան, որը միաժամանակ Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել հակամարտության գոտի:

Նրա խոսքով՝ այս պատերազմը Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, հյուսիս և հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ կատարվողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Ըստ Փաշինյանի՝ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---