ՊՆ․ Հակառակորդը 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ ու ու 200 զինծառայող է կորցրել, դիվերսանտները Հադրութից հետ են շպրտվել

ՊՆ․ Հակառակորդը 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ ու ու 200 զինծառայող է կորցրել, դիվերսանտները Հադրութից հետ են շպրտվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է չկատարել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը և մշտապես փորձում ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշելով, որ՝ հոկտեբերի 12-ի վաղ առավոտից 3-4 ուղղությամբ մարտական գործողություններ են սկսվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ հոկտեմբերի 12-ի ընթացքում հակառակորդի 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 զինծառայող։

Նա հայտնել է, որ Հադրութի ուղղությամբ դիվերսահետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, քաղաքը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության տակ։

Արձագանքելով Թալիշ գյուղից ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերի մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշել է, որ գյուղը թշնամու վերահսկողության տակ չէ, նրանց զորքերը, սակայն, Թալիշի մատույցներում են։ Հովհաննիսյանը բացատրել է, որ հյուսիսային ուղղությամբ պաշտպանության բանակը զորքերի վերախմբավորում է կատարել և հնարավոր են նման տեսանյութերի հրապարակումները։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Արցախում մարտերը շարունակվում են մինչև գիշեր, որոշակիորեն թուլանում ուշ գիշերին, այդ ընթացքում հակառակորդը փորձում է վերադասավորվել ու վաղ առավոտյան կրկին վերսկսում հարձակումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---