Փետրվարի 20-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի ԱԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում նախատեսված են Գրիգոլ Վաշաձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:



Գրիգոլ Վաշաձեն կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---