Լավրով․ Մոսկվայի կարծիքով՝ շփման գծում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն

Լավրով․ Մոսկվայի կարծիքով՝ շփման գծում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն շփման գծում, սակայն վերջին խոսքն այստեղ պատկանում է հակամարտության կողմերին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Լավրովի՝ անհրաժեշտ է նաև, որ զինվորականների գծով հանդիպումներ լինեն՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերիֆիկացիայի մեխանիզմների համաձայնեցման համար։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է զուգահեռ ընթանա արդեն եղած պայմանավորվածությունների հիման վրա։

«Առաջարկները, որ մշակվել են համանախագահների կողմից և շարունակվում են մշակվել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է։ Դա Ղարաբաղին մերձակա շրջանների փուլային, աստիճանական ազատումն է՝ ԼՂ անվտանգության ապահովման երաշխիքների պահպանմամբ։ Մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պետք է պահպանվի նաև հուսալի կապը ՀՀ և Ղարաբաղի միջև»,- ասել է նա ռուսաստանցի լրագրողներին։

Լավրովը հավելել է, որ վերջին տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնելու բանակցային գործընթացը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---