Թուրք գրողը՝ Շուշիի եկեղեցում թավջութակահարի կատարման մասին․ Արվեստը՝ փլատակների մեջ14 հոկտեմբերի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքական արմատներով բրիտանացի գրող, «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքը թվիթերյան իր էջում տարածել է Ադրբեջանի կողմից ռմբակոծված Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանի նվագելու տեսանյութը և այն վերնագրել՝ «Արվեստը՝ փլատակների մեջ»։ Շաֆաքը գրել է, որ իր գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանն ու չեն դադարում պաշտպանել այն: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի գլխավոր եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցում գտնվող երեք ռուսաստանցի լրագրող էր վիրավորվել։ Թավջութակահար Սևակ Ավանեսյանը մեկնել էր Շուշի և ավերված եկեղեցում նվագել Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |