Փաշինյան․ 7 շրջանից 5-ն էին պահանջում, ու ոչ թե կարգավիճակի, այլ՝ խաղաղության դիմաց

Փաշինյան․ 7 շրջանից 5-ն էին պահանջում, ու ոչ թե կարգավիճակի, այլ՝ խաղաղության դիմաց

PanARMENIAN.Net - Բանակցությունների գործընթացում Ադրբեջանը հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, այդ երկիրը պահանջում էր անհապաղ հանձնել 7 շրջանից 5-ը, մյուս երկուսը հանձնելու ժամանակացույց նշել և արձանագրել, որ Արցախը որևէ կարգավիճակի դեպքում պետք է լինի Ադրբեջանի կազմում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է նման պայմաններից, իսկ Արդբեջանը մերժել կարգավիճակի շուրջ որևէ քննարկում։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում էր, որ տարածքներ հանձնվեն ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում սպառնալով հարցը պատերազմով լուծել հարցը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն։ Նրա խոսքով՝ համանախագահների առաջարկները մնում են բանակցային սեղանին։ Դրանցում նշվում է՝ Ղարաբաղի մերձակա շրջանի փուլային, աստիճանական ազատում պետք է լինի՝ ԼՂ անվտանգության ապահովման երաշխիքների պահպանմամբ։

Վարչապետը նշել է, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Արդբեջանի բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի հարցը։

«Եվ Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ, տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ Թուրքիան սկսեց սպառնալ Հայաստանին», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։ Ըստ Փաշինյանի՝ թուրք-ադրբեջանաահաբեկչական ուժերի ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չեն գնահատել իրավիճակը, և այստեղ մեկ հարց կա՝ «արդյոք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորում»։

Փաշինյանը նշել է, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել ԼՂ-ն, կասեցվել է, սակայն իրավիճակը լարված է։

«Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսում և հարվում որոշակի նահանջ են ունեցել։ Հակառակորդը փոխել է իր մարտավարությունը` դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ ստեղծել թիկունքում։ Արցախի բանակը վերահսկողության տակ է պահում վիճակը, բայց բոլորս պետք է իմանանք, որ բավականին ծանր իրադրություն է ստեղծվել»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը, սակայն ԵԱՀԿ համանախագահող երկրները ջանքեր են գործադրում հրադադարի համար։

«Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, վախեցնել, հաղթել։ Մենք կանգնելու ենք մինչև վերջ և այդ վերջի անունն է՝ ազատ ու երջանիկ Արցախ, ազատ ու երջանիկ Հայաստան։ Արցախը-բանակը-զինվորը-առաջնագիծը, ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը։ Մենք մեր սուգը պիտի վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր Սարդարապատը»,- եզրափակել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---