Փաշինյանը հիշել է Մյունխենյան համաձայնագիրը՝ ԼՂ խնդրի հարցում «մի շարք երկրների» դիրքորոշման ֆոնին

Փաշինյանը հիշել է Մյունխենյան համաձայնագիրը՝ ԼՂ խնդրի հարցում «մի շարք երկրների» դիրքորոշման ֆոնին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային հանրության վարքը նմանեցրել է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը և նշել, որ նման բան ԼՂ-ում չպետք է լինի։

Մյունխենյան համձայնագիրը 1938-ին Չեխոսլովակիայի տարածքների զավթումն է Գերմանիայի ու, մասամբ, Լեհաստանի ու Հունգարիայի կողմից՝ Անգլիայի, Ֆրանսիայի ու եվրոպական այլ տերությունների համաձայնությամբ։ Այն ֆրանս-անգլիական «խաղաղեցման քաղաքականության» մի մաս էր, որը նպատակ ուներ հետ պահել Եվրոպան Գերմանիայի հետ պատերազմից, սակայն ավելի ուշ հանգեցրեց ողջ Չեխոսլովակիայի օկուպացմանը ու որևէ կերպ չկանխեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

«Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության Եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում»,-ասել է նա։

Վարչապետը տարօրինակ է որակել այն, որ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չեն գնահատել վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում և ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---