Հայաստանի Հյուսիսային համալսարանում բացվել է «Վերնատուն» թումանյանագիտական ուսումնական կենտրոնը

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Հայաստանի Հյուսիսային համալսարանում կայացել է «Թումանյանը եւ XXI դարը» կոնֆերենցիան: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնման առիթով Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը եւ «Լոռվա ձոր» հասարական կազմակերպությունը կոնֆերենցիա են անցկացրել Հյուսիսային եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանների, ԵՊՀ-ի, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորների մասնակցությամբ:



Կոնֆերենցիայի շրջանակներում Հյուսիսային համալսարանում կայացել է «Վերնատուն» թումանյանագիտական ուսումնական կենտրոնի բացումը, որը, Հյուսիսային համալսարանի ռեկտորի խոսքով, առավելագույնս նպաստելու է Թումանյանի հանճարի խորը ուսումնասիրությանը:



Փետրվարի 20-ին համալսարանի ղեկավարությունը ուղեւորություն կկազմակերպի Թումանյանի հայրենի Դսեղ գյուղ, որտեղ կկայանա պսակ դնելու արարողությունը այն գերեզմանին, որտեղ թաղված է գրողի սիրտը, ինչպես նաեւ հիշատակի խոսքեր կհնչեն Հովհաննես Թումանյանի պատվին:



Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղում թաղված է միայն գրողի սիրտը, որը երկար տարիներ պահվել է Հ.Թումանյանի տուն-թանգարանում, գրողն ինքը թաղված է Թբիլիսիում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---