Բաբայան․ Արցախի դեմ պատերազմը միջազգայնանում է, ահաբեկիչները թիրախավորելու են ՌԴ-ն ու Իրանը

Բաբայան․ Արցախի դեմ պատերազմը միջազգայնանում է, ահաբեկիչները թիրախավորելու են ՌԴ-ն ու Իրանը

PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի սնաձազերծած պատերազմը, որին մասնկացում են նաև թուրքեր ու ահաբեկիչներ, միջազգայնացման միտումներ ունի, տարածաշրջանը, և հատկապես՝ Իրանն ու Ռուսաստանը, վտանգի տակ են, հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են Ռուսաստանի տարածք և հասել են մինչև Չեչնիա, որը սահման չունի հակամարտության գոտու և Ադրբեջանի հետ։ Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ Իրանի սահմանին ևս ահաբեկչական խմբեր կան։

Ըստ Բաբայանի՝ մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ «թուրք-ադրբեջանաահաբեկչական եռամիասնությունը վտանգավոր քայլեր է ձեռնարկում Արաքս գետի վրա»՝ Իրանի կառուցած ջրամբարին տիրանալու համար։

Բաբայանի խոսքով՝ դա խոշոր ջրամբար է, օգտագործվում է Իրանի կողմից և բավարարում երկրի հյուսիսային սահմանների ջրամատակարարման պահանջները։

«Չի բացառվում, որ վնասեն ջրամբարը, և էկոլոգիական կատաստրոֆա իրականացնեն՝ թիրախավորելով Իրանը։ Դա Իրանի համար տնտեսական, սոցիալական, էկոլոգիական մեծ կորուստ կլինի»,- նշել է նա։

Ըստ նրա՝ պատերազմից հետո աշխարահաքաղաքական մրցակցություն է լինելու, տվյալ դեպքում հայերի շահերը համընկնում են ՌԴ, Իրանի, Չինաստանի ու նաև ԱՄՆ-ի շահերի հետ, իսկ վերջինիս իմիջին Թուրքիան հարվածել է իր գործողություններով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---