Պուտինն Էրդողանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում վարձկանների մասով

Պուտինն Էրդողանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում վարձկանների մասով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հայտնում են Կրեմլից։

Կողմերը կարևորել են հոկտեմբերի 10-ի Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի իրականացումը: Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան տարածաշրջանից հակամարտության գոտի ներգրավված վարձկանների համար։ Հույս է հայտել նաև, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կառուցողական ներդրում կունենա հակամարտության թուլացման գործում։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի։

Թուրքիայի կողմից տարածաշրջան են բերվել սիրիացի վարձկաններ ու կռվում են ադրբեջանական բանակի կազմում, այդ երկիրը նաև ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---