ՊՆ․ Հյուսիսում ու հարավում թեժ մարտեր էին՝ հրետանու ու զրահատեխնիկայի կիրառմամբ

ՊՆ․  Հյուսիսում ու հարավում թեժ մարտեր էին՝ հրետանու ու զրահատեխնիկայի կիրառմամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը համառ հարձակումներ է փորձել զարգացնել՝ հրետանային հուժկու հարվածներով ու զրահատեխնիկայի կիրառմամբ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երեկոյան ժամերին մարտերը շարունակվում են, սակայն դրանց ուժգնությունը նվազում է։

Նա նշել է, որ հատկապես բարձունքները գրոհելիս ադրբեջանական կողմը «աննկարագրելի խտությամբ» տեխնիկա է կիրառում։

Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում հակառակորդի կողմից նաև օդուժ է կիրառվել, սակայն դրանք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում։

Նա նշել է, որ ադրբեջանական ԱԹՍ-ները ոչ միայն փորձում են հակաօդային պաշտպանության տեղորոշում իրականացնել, այլև հարվածային նշանակություն ունեն, քանի որ դրանք խոցվելուց հետո պայթել են մեծ ուժգնությամբ, լիցքավորված են եղել հարվածային մասերով։

Անդրադառնալով գերիների թեմային՝ Հովհաննիսյանն ասել է, որ հայ գերիների որպիսության մասին տեղեկություն չկա, քանի որ Ադրբեջանը նույնիսկ Կարմիր խաչի հետ չի գործակցում։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայող՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են:

Նա հայտնել է, որ հայկական կողմում ևս գերիներ կան, բայց նրանց թվի ու վիճակի մասին տեղեկություն չունի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---